Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամեն օր թեյ խմելու 10 պատճառներ. 1in.am

Ամեն օր թեյ խմելու 10 պատճառներ. 1in.am

Թեյի օգտակարության մասին բոլորին է հայտնի: Այս ըմպելիքն օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները, հիվանդություններն ու վատ տրամադրությունը: Այն բարձրացնում է տոնուսը և շփմանն ուրախություն է նվիրում, գրում է healthinfo.ua-ը:

 

Ահա այն տասը պատճառները, որոնց համար արժե ամեն օր թեյ խմել.

 

1. Սև թեյի պարբերաբար և չափավոր օգտագործումը մաքրում է անոթներն ու դրանք ավելի էլաստիկ է դարձնում:

 

2. Թեյի շնորհիվ արյան շիճուկում նվազում են ցածր խտության լիպոպրոտեիդների քանակը, որոնք նպաստում են արյունատար անոթների աթերոսկլերոզի զարգացմանը:

 

3. Հինգ բաժակ որակյալ սև թեյը 70%-ով նվազեցնում է կաթվածի հավանականությունն այն մարդկանց հետ համեմատած, ովքեր հրաժարվում են այս ըմպելիքից:

 

4. Սև թեյը խթանում է ստամոքսահյութի արտազատմումը: Ցածր թթվայնությամբ մարդկանց խորհուրդ է տրվում ուտելուց 15 րոպե առաջ թեյ խմել, իսկ բարձր թթվայնությամբ տառապողներին՝ ուտելուց հետո՝ կաթի կամ սերուցքի հետ:

 

5. Պարզվել է, որ կիտրոնով սև թեյը դրական է ազդում լեղիի արտազատման վրա:

 

6. Մեկ բաժակ սև թեյը որոշ ժամանակով «խլացնում» է քաղցը, սակայն հնարավորություն է տալիս պահպանել աշխատունակությունը:

 

7. Ուտելուց հետո ոչ քաղցր սև թեյը վարակազերծում և մաքրում է բերանի խոռոչը: Ֆտորն ու տանինն ամրացնում են ատամները և կանխում կարիեսի զարգացումը:

 

8. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեյի սիրահարներն ավելի ամուր ոսկրեր են ունենում:

 

9. Թեյն օգնում է դրականորեն տրամադրվել օրվան, ընդ որում, թեյը պետք է հատուկ հաճույքով խմել:

 

10. Հատկապես բույսերից հավաքված թեյը հանգստացնում է նյարդերը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sebulfin.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ